Արխիվ - 23 Հուլիս 2020

Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը

Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարման գործերին Ծառուկյանի մասնակցությունը։ Մայիսի 27-ին Ծառուկյանը ներկայացրել…

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին նա տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Ըստ կանոնադրության՝ նա կարող է շարունակել իր պատգամավորական գործունեությունը՝ հանդես գալով որպես անկախ պատգամավոր։

25 մլն դրամ կտրամադրվի Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնման համար

25 մլն դրամ կտրամադրվի Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնման համար

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Տավուշի մարզին մոտ 150 մլն դրամի վնաս է հասցվել, ՀՀ պետբյուջեում վերաբաշխում կլինի և հրատապության կարգով մարզպետարանին 25 մլն դրամ կտրամադրվի՝ վնասի մի մասը վերականգնելու համար, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

Կվերսկսվեն Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը

Կվերսկսվեն Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը

Բելառուսական Belavia ավիաընկերությունը վերականգնում է ամբողջական ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ. մասնավորապես հուլիսի 30-ից վերսկսում են Մինսկ-Երևան-Մինսկ օրական ավիաթռիչքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ավիաընկերությունը։ Ավիահաղորդակցությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի…

Կպարգևատրվեն կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները

Կպարգևատրվեն կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները

Առողջապահության նախարարությունը 15,349,215 դրամի գումար է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` Covid-19-ի դեմ պայքարում ներգրավված բժշկական վարչության հոսպիտալի բուժաշխատողներին պարգևավճարներ տալու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Որոշման նախագծում նշվում էր, որ դրա նպատակն է…

Նիկոլ Փաշինյան․ Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելն արտացոլվում է Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքով

Նիկոլ Փաշինյան․ Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելն արտացոլվում է Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքով

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է դառնա միջազգային լրջագույն քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին…

Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները

Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը․ «Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման…

Զոհրաբ Մնացականյանը զրուցել է Ադրբեջանի նոր արտգործնախարարի և ԵՄ ներկայացուցչի հետ

Զոհրաբ Մնացականյանը զրուցել է Ադրբեջանի նոր արտգործնախարարի և ԵՄ ներկայացուցչի հետ

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Սա ԱԳ երկու նախարարների առաջին զրույցն էր՝ Բայրամովի նշանակումից…

1993թ-ին՝ այս օրը Ստեփանակերտն այլևս դադարեց գնդակոծվել Ակնայից

1993թ-ին՝ այս օրը Ստեփանակերտն այլևս դադարեց գնդակոծվել Ակնայից

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1993թ-ի այս օրը, հուլիսի 23-ին, Ստեփանակերտն այլևս սկսեց չգնդակոծվել Ակնայից, քանի որ ադրբեջանական անուն կրող Աղդամ քաղաքն անցավ Հայկական ուժերի վերահսկողության տակ։ Ազատագրվեց Ակնան և ի պատասխան մշտապես հոխորտացող Բաքվին, այն…

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանին 200․000 դրամով տուգանել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանին 200․000 դրամով տուգանել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200,000 դրամի չափով՝ փոխնախարար եղած ժամանակ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում են…

«Ալիևը փորձում է փրկել ամեն անգամ պարտվող բանակի պատիվը»․ Կարեն Հովհաննիսյան

«Ալիևը փորձում է փրկել ամեն անգամ պարտվող բանակի պատիվը»․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը փորձ է կատարում փրկել այդքան փառաբանվող, բայց իրականում ամեն անգամ պարտվող բանակի պատիվը։ Խայտառակությունը քողարկելու համար ամենահարմար միջոցն է կրկին ընտրել՝ կեղծիքը։ Սեփական հանրությանը մոլորեցնում, թե Հայաստանը մենակ…

Գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում․ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ`…

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1,…

Այսօր ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Այսօր ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝…