ԱԳՆ․ Ադրբեջանի ղեկավարությունը սադրանքներով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը
Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերին և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ, որտեղ նա արձագանքել է Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին հայտարարությանն ու ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի մահվանը։
«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Հատկանշանական է, որ Ադրբեջանն այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
