Նիկոլ Փաշինյան․ Հայերը հարցնում են՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի սատարում ՀՀ-ին այնքան միանշանակ, որքան Թուրքիան՝ Ադրբեջանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ Մոսկվան առանցքային դերակատարում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դերակատարություն ունեցան։ Հատկապես ընդգծվեց Ռուսաստանի դերը. կարծում եմ՝ այն գործողությունները, որ ձեռնարկեց Կրեմլը, ՌԴ ԱԳՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի ներգրավումը, առանցքային դերակատարություն ունեցան, որ հիմա հարաբերական կայուն իրավիճակ ունենանք։ ՌԴ դերը, անշուշտ, բացառիկ կառուցողական է»,-ասել է նա։
Փաշինյանը հավելել է նաև, որ «շատերին Հայաստանում հետաքրքրում է այն հարցը, թե ինչու Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ ՌԴ-ն, որը ՀՀ ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի սատարում Հայաստանին»։
«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ ՌԴ-ն կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ չի կարծում, թե ՌԴ-ն մի կողմ է քաշվել հակամարտությունից․
«Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից, քանի որ այստեղ շոշափվում են ՌԴ կենսական կարևորության շահերը, ոչ միայն ՀՀ շահերը։ Մեր շահերը շատ դեպքերում համընկնում են»։

Նիկոլ Փաշինյան․ «Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում

Թուրքիան և Ռուսաստանը կխորացնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ասպարեզում

Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ

Թուրք և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Աբխազիան դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանի հետ երկաթուղային կապն իր տարածքով ապահովելու առաջարկով
