Հայաստանն օգնություն կտրամադրի Լիբանանին
Հայաստանն աջակցություն է տրամադրելու Լիբանանին՝ օգոստոսի 4-ի պայթունի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և վարչապետի աշխատակազմը համատեղ աշխատում են Լիբանանում ՀՀ դեսպանի հետ։ Տեղի է ունենում կարիքների գնահատում, ինչի հիման վրա կտրամադրվի համապատասխան աջակցություն։
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբը օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում