ԿԳՄՍՆ․ Դասարանում 20 աշակերտից ավելի չպետք է լինի
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն դասարաններում սահմանափակ թվով աշակերտների մասնակցությամբ՝ թույլատելի թիվը 20-ն է։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը կբաժանվի 2 մասի։
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է հանրակրթական բոլոր ուս.հաստատությունների համար:
Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանի դեպքում դասապրոցեսը պետք է կազմակերպվի նվազագույնը 54 քմ մակերես ունեցող դասասենյակներում, կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցնքերում կամ բացօթյա տարածքում։
Դասամիջոցների ընթացքում աշակերտները դասարաններից դուրս չեն գալու։ Դասի ժամանակ նրանք պատասխանելու են տեղից, գրատախատակի մոտ չեն կանչվելու։ Երկարօրյա պարապմունքներ դեռևս չեն լինի։
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործել՝ երեխաները պետք է աշխատեն թերթիկների վրա։ Ստուգված գրավոր աշխատանքը չի վերադարձվում աշակերտին։
Դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։
Դպրոցներում կապահովվի պատճաշ օդափոխություն օրվա ընթացքում առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ։