Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
Ռուսական Газпром экспорт-ի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև 2021թ-ի մարտի 16-ին համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին գրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Газпром экспорт-ի տարածած հաղորդագրությանը։
Ռուսական գազը Ադրբեջանով Հայաստան կմատակարարվի «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային-կանխարգելման վերանորոգման աշխատանքների ընթացքում։
«Աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով»,- ասվում է Газпром экспорт-ի հաղորդագրությունում։
Հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար հեռախոսազանգ է կատարվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Միքայել Հարությունյանը նշել է միայն, որ ինչպես միշտ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումն իրականացվում է միայն Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Մնացած հարցերի առնչությամբ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը հորդորել է դիմել Газпром экспорт ընկերությանը՝ նշելով, որ գազի մատակարարմամբ և պլանային աշխատանքներով այդ ընկերությունն է զբաղվում։
Նշենք, որ Газпром экспорт ընկերությունը հանդիսանում է Газпром-ի դուստր-ընկերություններից մեկը և զբաղվում է ռուսական գազի արտահանմամբ, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը նույնպես Газпром-ի դուստր-ընկերություններից է, ապահովում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս. ՀՅԴ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հրապարակվել է Brunette-ի եվրատեսիլյան Future Lover երգի տեսահոլովակը

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան
