«Երևանի օրեր` Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը հետաձգվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից․

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ու դրանց հետևանքով արձանագրված մարդկային կորուստները՝ «Երևանի օրերը` Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը նախապես հայտարարված օգոստոսի 26-27-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 2-3-ին»: