Հինգ հայ գերիներ վերադարձել են Հայաստան
Ադրբեջանական կողմն այսօր Հայաստանին է վերադարձրել հինգ հայ գերիների։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն:
Հայրենիք վերադարձված անձինք են՝
- Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
- Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
- Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
- Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
- Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Նշենք, որ մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է վերադարձվել հայրենիք։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս. ՀՅԴ

Հրապարակվել է Brunette-ի եվրատեսիլյան Future Lover երգի տեսահոլովակը

Հայաստանում 2024թ-ին կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»․ Սպասվում են բազմազան միջոցառումներ Երևանում և մարզերում
