Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել՝ մի քանի տուն. Գնդակոծությունը շարունակվում է
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ վնասի չափը դեռ պարզ չէ։
Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում է։
Կեգիշերն անց հայտարարվել էր, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հայտարարություն էր տարածել «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունը դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս. ՀՅԴ

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

Արցախի շրջափակումը լուրջ սպառնալիքներ է ստեղծել տեղի 30 000 երեխաների համար. Զեկույց

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան

«Սա պատասխանն է ՀՀ պաշտոնյաներին` Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին»․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՔՊ-ական պատգամավորները մերժել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը
