Արխիվ - 13 Սեպտեմբեր 2022

Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ

Կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում…

Ֆրանսիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Ֆրանսիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդում է Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը, հավելելով՝ նախագահ…

Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան՝ հարձակվելով քաղաքացիական օբյեկտների և բնակչության վրա. ՔԿ

Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան՝ հարձակվելով քաղաքացիական օբյեկտների և բնակչության վրա. ՔԿ

«2022թ-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված…

Ունենք հաստատված 49 զոհ. Նիկոլ Փաշինյան

Ունենք հաստատված 49 զոհ. Նիկոլ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն ունի արդեն հաստատված 49 զոհ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ: Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել…

Երևանի բժշկական կենտրոններ վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում

Երևանի բժշկական կենտրոններ վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրավոր զինծառայողներ են տեղափոխվել, գրում է «Ազատությունը»։ «Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել: Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ…

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կպատասխանի պատգամավորների հարցերին

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կպատասխանի պատգամավորների հարցերին

Այսօր ժամը 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կպատասխանի պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա և կներկայացնի իրադրությունը շփման գծում, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար…

Արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով իրավիճակը հարաբերականորեն կայուն է

Արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով իրավիճակը հարաբերականորեն կայուն է

Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական…

Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել՝ մի քանի տուն. Գնդակոծությունը շարունակվում է

Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել՝ մի քանի տուն. Գնդակոծությունը շարունակվում է

Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ վնասի չափը դեռ պարզ չէ։ Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում…

Ադրբեջանն անցել է հարձակման․ Ինտենսիվ կրակ է բացվել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանն անցել է հարձակման․ Ինտենսիվ կրակ է բացվել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը կիրառում է նաև…