Ունենք հաստատված 49 զոհ. Նիկոլ Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն ունի արդեն հաստատված 49 զոհ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ:
Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել չորս ուղղություններով, հետագայում ևս երկու-երեք ուղղություն ավելացել է։
Գործադիրի ղեկավարը հերքել է Բաքվից հնչող հայտարարությունները, թե դրանք իրականացվել են ի պատասխան Հայաստանի կողմի սադրանքների՝ այդ հաղորդումները որակելով բացարձակապես կեղծ ու սուտ, իրականությանը չհամապատասխանող։
Մեկ-երկու ուղղություներով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

«Հուսահատության ԳԱԶԵԼ»-ներ այլևս Երևանում չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի ոգեկոչման օրն է

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Գերմանիա

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին
