Երևանի բժշկական կենտրոններ վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրավոր զինծառայողներ են տեղափոխվել, գրում է «Ազատությունը»։
«Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել:
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ հավաքված ծնողները լուրի են սպասում իրենց զինվորների մասին: Հոսպիտալի մոտ հավաքված հարազատները հոսպիտալ մտնող ամեն շտապ օգնության մեքենայի հետ մոտենում են դարպասներին ու փորձում անուն ճշտել՝ ո՞վ է մեքենայում:
Առողջապահության նախարարությունից հրաժարվում են որևէ տեղեկություն փոխանցել,Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա

15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքում կան զոհեր և վիրավորներ

Պարզվել են զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ․ ՔԿ
