Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կպատասխանի պատգամավորների հարցերին
Այսօր ժամը 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կպատասխանի պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա և կներկայացնի իրադրությունը շփման գծում, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստերի դահլիճում են։
Մինասյանն առաջարկել է ընթացիկ օրակարգերը մի կողմ մղել ու քննարկել ստեղծված իրադրությունն ու անելիքները, որ իբրև պետություն պետք է իրականացնել՝ առաջարկելով նաև մաքսիմալ բաց և ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկել «ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությունները, այդ թվում՝ իշխանության պատասխանատվությունը՝ այն կեղծ օրակարգը խաղաղասիրական, որ հանգեցրեց այս ամենի»։
Մինասյանը տեղեկացրել է, որ հայտարարության նախագծի վրա են աշխատում և առաջիկայում այդ հայտարարությունը կառաջարկեն, որպեսզի Ազգային ժողովի ամբիոնը կարողանան լիարժեք օգտագործել բաց և անկեղծ քննարկում ծավալելու, բոլորի պատասխանտվություններն ու անելիքները ֆիքսելու ուղղությամբ։

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ
