Կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղաղացում ապահովել, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ», - նշել է ռազմական գերատեսչության խոսնակը:

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են, ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: