Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է
Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է:
Այս մասին «ԱրմենիաՍպուտնիկ»-ին հայտնել են GeoProminingGold-ից։
«Ժամը 17:15-ի սահմաններում փոխհրաձգություն է սկսվել, և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել հանքի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։ Հանքը հիմա չի գործում», - հայտնել են ընկերությունից։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում