Ազգային ժողովն այսօր իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով նախօրեին Սյունիքի մարզում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա փակ գաղտնի ընտրության արդյունքները:

107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 69 պատգամավոր: Ընդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: 69 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվեց Անահիտ Մանասյանը:

Նշենք, որ Անահիտ Մանասյանը մինչ այս պաշտոնը գլխավոր դատախազի տեղակալն էր։

Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմությունն առաջադրել էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում նա բավարար ձայներ չէր ստացել և Ղազարյանի ընտրության հարցը դուրս մնաց լիագումար նիստից։