Արխիվ - 12 Ապրիլ 2023
Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի…
Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը
Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը` դրանում ավելացնելով 11 նոր անուն և կատարելով 1 ուղղում։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն: Ըստ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության՝ պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովի դստեր՝ Գուլնարա…
«Գերիների խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»․ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Էմմա Պալյանի հարցին, որ երեկ շիրակցի գերիների ծնողները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը և սպասում են վարչապետի խոսքին, նշել է․ «Պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020թ.…
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը». ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղում իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող: «Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման մասին.…
Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին…
Սուրեն Պապիկյանը՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, հարցին, ասաց, որ վերջին 10 օրերի ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ ինժեներական աշխատանքների բերումով հայկական և ադրբեջանական զինված ուժերը միմյանց հետ բանակցել և ճշգրտել են սահմանագծերը: Նմանատիպ ճշգրտման…
Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:…
Ռուսական կողմը Ադրբեջանի հարձակումից հետո կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ու միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախօրեին Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի զինուժի հարձակումից հետո, ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները…
Շրջափակման հետևանքով Արցախ չեն կարողացել վերադառնալ 3 900 անձ, ներառյալ՝ 570 երեխա․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Այս մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։…
24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 12-ին ժամը 15:00-ից մինչև ապրիլի 13 ժամը 15:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արևաբույր գյուղերի, Ջրահովիտ 1, 2 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…
Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. Դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական…
Պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովը որոշեց համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը, որոնք…
Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի…
Տեղի ղեկավարի հետ մինչև լուսաբաց գտնվել ենք դիրքերում. Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են. ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել են դիրքերում: «Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ…
Ջրանջատումներ՝ Երևանի մի քանի վարչական շրջաններում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը՝ ժամը 12:30-20:00 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյանի, Դրոյի, Յաղուբյանի, Յ.Լեփսիուսի, Յ.Լեփսիուսի 1,…
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ են անցկացվել
Ապրիլի 11-ին արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության…
Մի քանի ժամ գազ չի լինելու Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում և Վանաձոր քաղաքում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 09:00-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Սարդարապատ, Այգևան, Բամբակաշատ, Ջրաշեն բնակավայրերի գազասպառողների, ժամը…
Ալավերդի քաղաքի մի քանի փողոցներում մինչ երեկո ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10:40-19:00 կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի, Խուդյակովի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…
Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան
Ազգային ժողովն այսօր իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով նախօրեին Սյունիքի մարզում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա…
«Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու». Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։ ◾️Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լեփսիուսի փ. 12, 13, 14, 15, 17, 18, 19, 21, 23, 25…
Գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով…
Ամենա