«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը՝

  • ժամը 12:30-20:00 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյանի, Դրոյի, Յաղուբյանի, Յ.Լեփսիուսի, Յ.Լեփսիուսի 1, 2, 6 փողոցների ջրամատակարարումը,
  • ժամը 12:30-16:00 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 57 շենքի ջրամատակարարումը,
  • ժամը 12:30-18:00 Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակովի 4-11 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 11:30-16:00 Էրեբունի վարչական շրջանի Արցախի 23 շենքի ջրամատակարարումը,
  • ժամը 11:00-20:00 Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղ. 1, 2 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: