«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 09:00-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Սարդարապատ, Այգևան, Բամբակաշատ, Ջրաշեն բնակավայրերի գազասպառողների, ժամը 10:00-15:00՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: