Վիրավոր զինծառայողների մոտ դրական տեղաշարժ կա․ Առողջապահության նախարար
Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ որոշակի դրական տեղաշարժ կա։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ ապաքինումը դրական ընթացք կունենա։ Ըստ Ավանեսյանի՝ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես դրական տեղաշարժ կա։ Սիսիանում գտնվողների վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում