«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 17-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը, իսկ ժամը 13:00-20:00 կդադարեցվի Արտաշատ քաղաքի Մարքսի, Շահումյան, Երեվանյան, Ա.Խանջյանի, Օգոստոսի 23, Աթարբեկյանի, Մխչյան, Ս.Հակոբյանի, Մյասնիկյան, Ստեփանյան, Մռավյան, Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: