Արխիվ - 17 Ապրիլ 2023

Ուկրաինան գերությունից ազատել է 130 զինվորի

Ուկրաինան գերությունից ազատել է 130 զինվորի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Զատիկի հետ կապված գերիների փոխանակում է տեղի ունեցել։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի վրա։ Ըստ Երմակի՝ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 130…

ՀԱԿ-ը հանդես է եկել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

ՀԱԿ-ը հանդես է եկել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին նշված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում։ «Հիշյալ…

Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն

Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ «Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության…

Հրազդան գետն այսօր․․․

Հրազդան գետն այսօր․․․

Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը ահազանգում է Հրազդան գետի աղտոտվածության մասին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։ «Հրազդան գետն այսօր... Այս վայրից մինչև Երևանյան լիճ հեռավորությունը մոտ 800 մետր է: Պլաստիկով աղտոտվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, չնայած…

Apple-ը հունիսին կներկայացնի նոր MacBook նոութբուքերը

Apple-ը հունիսին կներկայացնի նոր MacBook նոութբուքերը

2023թ-ի հունիսին կայանալիք WWDC 2023 մշակողների համաժողովում Apple ընկերությունը կցուցադրի նոր MacBook նոութբուքերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը իր ամենշաբաթյա Power On սյունյակում։ Խոսքը 15 դյույմանոց MacBook Air-ի, MacBook Pro 13-ի և նորացված MacBook Air 13-ի մասին է։ Միևնույն…

Ուլնեցի փողոցում մոտ 40 ծառ է հատվել

Ուլնեցի փողոցում մոտ 40 ծառ է հատվել

Քաղաքացի Արմեն Ղազարյանը գրում է․ «Ուլնեցի փողոց, մեկ օրում մոտ 40 ծառ՝ տարբեր տրամագծերի, նույնիսկ ծաղկած, բերքատու։ Չկար գեթ մեկ հատ փտած կամ հիվանդ ծառ։ Կտրած տեղից արցունքների պես ծառի ջրերն էին հոսում։ Միայն 2 ծաղկած ծառ մնացին էն մարդու շնորհիվ, ով տնկել էր։ Միգուցե ավելի լավ ծառեր տնկվեն,…

Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի…

Երևանի նոր տրոլեյբուսները շուտով կլինեն Հայաստանում

Երևանի նոր տրոլեյբուսները շուտով կլինեն Հայաստանում

Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնեն նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով, ժամկետներն արդեն անցել են, նախատեսվում է մինչև շաբաթվա վերջին առաջին խմբաքանակը լինի Երևանում։ «Իրենց չափերից ելնելով`…

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին․ դատախազը գործն ուղարկել է դատարան

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին․ դատախազը գործն ուղարկել է դատարան

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022թ-ի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության…

Ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են

Ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023թ-ի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության…

Կդադարեցվի Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Կդադարեցվի Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Էլլար, Սարալանջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների…

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան

Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ՝ արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար: ԱԱԾ մամուլի կենտրոնից նաև նշում են՝ պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող…

Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել Սոթքի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել Սոթքի ուղղությամբ

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10 անցկացվելու է միջազգային թատերական փառատոն

Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10 անցկացվելու է միջազգային թատերական փառատոն

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումները։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության,…

ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել

ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել

ՔՊ-ական Արսեն Թորոսյանի առողջապահության նախարար եղած ժամանակ կորոնովիրուսի համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել։ Քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել…

Հրդեհ Մասիս քաղաքում

Հրդեհ Մասիս քաղաքում

Ապրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ…

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել են Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հարորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորելու էին եկել հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և բազմաթիվ երկրպագուներ: Հայաստանի մեծահասակների…

G7-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները

G7-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ուժեղացնել վերահսկողությունը հակառուսական պատժամիջոցների իրականացման նկատմամբ։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարվել է G7 երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունեցել Ճապոնիայի Կարուիզավա…

Բերման են ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

Բերման են ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Այդ մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը…

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սյունիքի մարզի…

Մի քանի ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում

Մի քանի ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 17-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը, իսկ ժամը 13:00-20:00 կդադարեցվի Արտաշատ քաղաքի Մարքսի, Շահումյան, Երեվանյան, Ա.Խանջյանի,…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հասրաթյան փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Հասրաթյան փողոցի նրբանցք,…