Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել են Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հարորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորելու էին եկել հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և բազմաթիվ երկրպագուներ:
Հայաստանի մեծահասակների ընտրանուն դիմավորողների շարքում էին նաև երիտասարդական ընտրանու անդամները՝ օրեր առաջ Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում