2023թ-ի հունիսին կայանալիք WWDC 2023 մշակողների համաժողովում Apple ընկերությունը կցուցադրի նոր MacBook նոութբուքերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը իր ամենշաբաթյա Power On սյունյակում։

Խոսքը 15 դյույմանոց MacBook Air-ի, MacBook Pro 13-ի և նորացված MacBook Air 13-ի մասին է։ Միևնույն ժամանակ, Գուրմանը նշել է, որ նորույթները «հազիվ թե ստանան» արդի M3 չիպեր:

«Փոխարենը նրանք կաշխատեն M2 պրոցեսորների նման չիպերով», - ասել է քաջատեղյակ աղբյուրը: Այս պահին լիովին պարզ չէ, թե ինչ նկատի ուներ Գուրմանը, հաշվի առնելով, որ 13 դյույմանոց MacBook Pro-ն և MacBook Air-ն արդեն հագեցած են M2-ով: Apple-ը, հավանաբար, պատրաստում է արդեն գոյություն ունեցող չիպի ավելի հզոր տարբերակ: