Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10 անցկացվելու է միջազգային թատերական փառատոն
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումները։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում