Հրդեհ Մասիս քաղաքում
Ապրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա վագոն-տնակում (18 քմ) և կից քարե շինությունում (10 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:09-ին, մարվել՝ 07:56-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում