ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան
Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ՝ արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար:
ԱԱԾ մամուլի կենտրոնից նաև նշում են՝ պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ՝ աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:
Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում