Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնեն նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով, ժամկետներն արդեն անցել են, նախատեսվում է մինչև շաբաթվա վերջին առաջին խմբաքանակը լինի Երևանում։

«Իրենց չափերից ելնելով` վերջերս ենք ստացել Լարսի թունելներն անցնելու թույլտվություն»,-նշեց Հ.Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ: