Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը ահազանգում է Հրազդան գետի աղտոտվածության մասին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։

«Հրազդան գետն այսօր... Այս վայրից մինչև Երևանյան լիճ հեռավորությունը մոտ 800 մետր է:

Պլաստիկով աղտոտվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, չնայած գետի վրա դրված աղբահավաքներին... Պետք է ավելի լուրջ բան մտածել...»,- գրել է նա։