Պեկինում բացվել է Auto China 2018 միջազգային ավտոսրահը: Auto China 2018-ում ներկայացված են ինչպես սերիական ավտոմոբիլներ, այնպես էլ էլեկտրաքառեր, հիբրիդներ և կոնցեպտ-քառեր:

General Motors-ը ներկայացրել է հինգ ամբողջովին էլեկտրական մոդել, ներառյալ Buick SUV-ը, որն ընդունակ է 600 կիլոմետր անցնել մեկ լիցքավորմամբ: Volkswagen-ը ցուցադրել է E20X արտաճանապարհայինը:

Նշենք, որ Պեկինի ավտոսրահը խոշորագույններից մեկն է աշխարհում այնտեղ այցելող ավտոարտադրողների թվաքանակով: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1990թ․-ին և այն ժամանակվանից անցկացվում է երկու տարին մեկ: