Արխիվ - 27 Ապրիլ 2018

Ֆրեդ Ուշակովը Երևանում պտղի նեյրոսոնոգրաֆիայի վերաբերյալ հեղինակային դասընթաց կանցկացնի

Ֆրեդ Ուշակովը Երևանում պտղի նեյրոսոնոգրաֆիայի վերաբերյալ հեղինակային դասընթաց կանցկացնի

Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան ապրիլի 28-29 հրավիրում է Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացու փ., 15 շ.` մասնակցելու Ֆրեդ Ուշակովի հեղինակային դասընթացին, որը նվիրված է մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառմանը և պտղի նեյրոսոնոգրաֆիային:…

Facebook-ը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի

Facebook-ը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի

Facebook սոցցանցը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի, որը ծնողներին թույլ կտա սահմանափակել դրա օգտագործումը։ Այս մասին հայտնում է AP-ն: Ծնողները վերոնշյալ փոփոխության շնորհիվ կկարողանան ժամ սահմանել, թե մինչև երբ երեխաները կկարողանան օգտվել հավելվածից: Դա կարող է լինել որպես…

Սալահը ընտրվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը․ Չեմպիոնների լիգա

Սալահը ընտրվեց շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը․ Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլի» հարձակվող եգիպտացի Մոհամեդ Սալահը ընտրվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքում 25-ամյա Սալահը հավաքել է ձայների 92 տոկոսը և առաջ անցել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյից,…

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում է Աժ մամուլի ծառայությունը։ Նրանք անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կաևորում…

Կայացել է Արմեն Սարգսյանի և Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների հանդիպումը

Կայացել է Արմեն Սարգսյանի և Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների հանդիպումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների…

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է Ազատություն-ը։ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր…

ՀՅԴ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ

ՀՅԴ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ

Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է․ «Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ…

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում (տեսանյութ)

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում (տեսանյութ)

Այս պահին Գյումրու փողոցներով երթ է ընթանում։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիների մեծ խումբ ավտոմեքենաներով ուղևորվեցին Գյումրի։ Նշենք, որ Երևանից Գյումրի 2 ժամ տևողությամբ ճանապարհը նրանք անցան 4 ժամում, քանի որ ճանապարհին տարբեր գյուղերի բնակիչները հյուրասիրությամբ…

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ Նիկոլի առաջնորդությամբ, ֆանտաստիկայի ժանրից էր․ Նա կրթական նոր մոտեցում կիրառեց, որը մենք կոչում ենք ինտերակտիվ, նախագծային մեթոդ»․ Սերոբ Խաչատրյան

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ Նիկոլի առաջնորդությամբ, ֆանտաստիկայի ժանրից էր․ Նա կրթական նոր մոտեցում կիրառեց, որը մենք կոչում ենք ինտերակտիվ, նախագծային մեթոդ»․ Սերոբ Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսեց վերջին ժամանակներս Հայաստանում առկա ակտիվության մասին․ «Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Հայաստանում, կմնա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ։ Առաջիկայում բազմաթիվ համալսարանների…

Երևանում բացվել է ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

Երևանում բացվել է ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

Այսօր Երևանում «FMD K&L Europe» ընկերությունը՝ կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ Նշենք, որ «FMD K&L Europe»-ը…

Լավրովն ու Մամեդյարովը ԼՂ կարգավորման հարցեր են քննարկել

Լավրովն ու Մամեդյարովը ԼՂ կարգավորման հարցեր են քննարկել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների…

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը դարձել է Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը դարձել է Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն

Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը հաղթող է ճանաչվել: Նա 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավել առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի…

Մահացել է պետական գործիչ Միսակ Մկրտչյանը

Մահացել է պետական գործիչ Միսակ Մկրտչյանը

Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների և Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լևոնի Մկրտչյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 18:00-ին Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Նշենք, որ Միսակ…

ԱՄՆ-ի Կոնգրեսում հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսում հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Այս մասին ասված է օրենսդիր մարմնի ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարության…

Հոնկոնգի ֆոնդային բորսայի նախագահ է դարձել Լորա Չան

Հոնկոնգի ֆոնդային բորսայի նախագահ է դարձել Լորա Չան

Չինաստանի հայտնի և հաջողակ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան դարձել է Հոնկոնգի ֆոնդային բորսայի (HKEX) նախագահը: Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է South China Morning Post թերթը։ Նշենք, որ այս առևտրական հարթակի գոյության 127 տարվա ընթացքում առաջին անգամ դրա ղեկին կին է կանգնել։ 68-ամյա Լորա Չայի նշանակումը…

Եվրախորհրդարանականները կոչ են անում օրենքով պատժել ԵՄ տարածքում փողեր լվացող ռուսներին

Եվրախորհրդարանականները կոչ են անում օրենքով պատժել ԵՄ տարածքում փողեր լվացող ռուսներին

Եվրախորհրդարանում տասնյակ օրենսդիրներ կոչ են արել Եվրամիությանը օրենք ընդունել, որը թույլ կտա պատժել ռուս գործարարներին ԵՄ տարածքում փողերի լվացման համար։ Այդ միջոցները, նրանց պնդմամբ, ուղղվում են Կրեմլի հակադեմոկրատական քայլերին աջակցելուն: Փոխանցում է Ազատություն-ը։ Եվրախորհրդարանի պատգամավորները…

Կարեն կարապետյանը չներկայացավ հանդիպմանը․ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)

Կարեն կարապետյանը չներկայացավ հանդիպմանը․ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)

Այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում ժամը 12։00 Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխաններ տվեց արտերկրյա և տեղական լրագրողների բոլոր…

Ջինա Հասփելը նշանակվել է ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում

Ջինա Հասփելը նշանակվել է ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում

Ջինա Հասփելը ստանձնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնը: Այս պաշտոնում Հասփելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, որի թեկնածությունը նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է երկրի պետքարտուղարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին…

Երևանում և մի քանի մարզերում լույս չի լինելու

Երևանում և մի քանի մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Սարկավագի փ. 145, 145/1, 147/1 շենքերը և 100-106 սեփական…

Փաշինյանի գլխավորությամբ այսօր հանրահավաք կանցկացվի Գյումրիում (տեսանյութ)

Փաշինյանի գլխավորությամբ այսօր հանրահավաք կանցկացվի Գյումրիում (տեսանյութ)

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարող «Իմ Քայլը» նախաձեռնությունը այսօր ժամը 18:00-ին հանրահավաք է հրավիրում Գյումրիում: Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է․ «Երևանում վաղվա համար բոլոր…

Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը

Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Լակազետը, Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներից՝ Անտուան Գրիզմանը։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը…

Պեկինում բացվել է Auto China 2018 ավտոսալոնը

Պեկինում բացվել է Auto China 2018 ավտոսալոնը

Պեկինում բացվել է Auto China 2018 միջազգային ավտոսրահը: Auto China 2018-ում ներկայացված են ինչպես սերիական ավտոմոբիլներ, այնպես էլ էլեկտրաքառեր, հիբրիդներ և կոնցեպտ-քառեր: General Motors-ը ներկայացրել է հինգ ամբողջովին էլեկտրական մոդել, ներառյալ Buick SUV-ը, որն ընդունակ է 600 կիլոմետր անցնել մեկ լիցքավորմամբ:…

Այսօր կկայանա Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը

Այսօր կկայանա Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը

Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։ Նրա խոսքով՝ բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց, իսկ երեկ կայացել է Հանրապետական…