Facebook սոցցանցը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի, որը ծնողներին թույլ կտա սահմանափակել դրա օգտագործումը։ Այս մասին հայտնում է AP-ն:

Ծնողները վերոնշյալ փոփոխության շնորհիվ կկարողանան ժամ սահմանել, թե մինչև երբ երեխաները կկարողանան օգտվել հավելվածից: Դա կարող է լինել որպես մեկանգամյա սահմանափակում, օրինակ ամեն օր 21:00-ից հետո:

Հիշեցնենք, որ Facebook-ը մինչև 13 տարեկան երեխաների համար նախատեսված հավելվածը գործարկել էր դեկտեմբերին, որը վերահսկվում է ծնողների կողմից և չունի գովազդ: