Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարող «Իմ Քայլը» նախաձեռնությունը այսօր ժամը 18:00-ին հանրահավաք է հրավիրում Գյումրիում: Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է․

«Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ֊երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան»:

Նա նաև հրավիրեց այն մարդկանց, ովքեր իր նման «հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն», այսօր ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով հավաքվել Աշտարակի խճուղում՝ 15 թաղամասից մինչև Պաշտպանության նախարարության նախկին շենքը ընկած հատվածը և ավտոերթով գնալ դեպի Գյումրի:

Փաշինյանը խոսեց նաև Վանաձորում հանրահավաք անցկացնելու մասին, որը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 28-ին։

<iframe width="650" height="366" src="https://www.youtube.com/embed/MPrFCKAElNY" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen></iframe>