ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Այս մասին ասված է օրենսդիր մարմնի ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Նախաձեռնությանը հավանություն է տվել 410 կոնգրեսական, երկուսը դեմ են արտահայտվել: Այն, մասնավորապես, «նախատեսում է պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու են» ԱՄՆ-ի քաղաքացիների «անօրինական, քաղաքականապես պատճառաբանված բանտարկման համար», նշել են կոմիտեում: