Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

«Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Լակազետը, Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներից՝ Անտուան Գրիզմանը։

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռևս չի ապաքինվել:

Կիսաեզրափակչի մյուս խաղում Մարսելի «Օլիմպիկը» 2 անպատասպան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ

«Արսենալը» - «Ատլետիկո»՝ 1։1

«Օլիմպիկ» - «Զալցբուրգ»՝ 2։0

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց: