Ջինա Հասփելը ստանձնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնը:

Այս պաշտոնում Հասփելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, որի թեկնածությունը նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է երկրի պետքարտուղարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակելուն: Սենատը քվեարկել է ձայների 57 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: Պոմպեոն Թրամփի նախագահության օրոք այս պաշտոնում երկրորդ թեկնածուն է: Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին Թրամփը հեռացրել էր անցյալ ամիս՝ անձնական տարաձայնությունների պատճառով: