Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը հաղթող է ճանաչվել:

Նա 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավել առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Ռաֆայելը իր տարիքային խմբում երկու անգամ նվաճել է նաև Կրետե կղզու չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ Ռաֆայելը ծնվել է Հունաստանում, սակայն չնայած դրան նա գերազանց խոսում, գրում և կարդում է հայերեն: