Եվրախորհրդարանում տասնյակ օրենսդիրներ կոչ են արել Եվրամիությանը օրենք ընդունել, որը թույլ կտա պատժել ռուս գործարարներին ԵՄ տարածքում փողերի լվացման համար։ Այդ միջոցները, նրանց պնդմամբ, ուղղվում են Կրեմլի հակադեմոկրատական քայլերին աջակցելուն: Փոխանցում է Ազատություն-ը։

Եվրախորհրդարանի պատգամավորները իրենց նամակը հասցեագրել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրամիության անդամ 28 պետությունների և կառավարությունների ղեկավարներին: