Այս պահին Գյումրու փողոցներով երթ է ընթանում։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիների մեծ խումբ ավտոմեքենաներով ուղևորվեցին Գյումրի։ Նշենք, որ Երևանից Գյումրի 2 ժամ տևողությամբ ճանապարհը նրանք անցան 4 ժամում, քանի որ ճանապարհին տարբեր գյուղերի բնակիչները հյուրասիրությամբ և մեծ ջերմությամբ ընդունում, ճանապարհում էին Նիկոլ Փաշինյանին և նախաձեռնության մյուս կազմակերպիչներին։

Երեկոյան ժամը 19։00 անցկացվեց հանրահավաք Գյումրու Վարդանանց հրապարակում, որին մասնակցելու համար հավաքվել էին Գյումրու, Արմավիրի, Գեղարքունիքի Ախլցխայի բնակիչները, որոնցից շատերը մեծ դժվարությամբ և երկար ճանապարհ կտրելով էին հասել Գյումրի։

Հանրահավաքի ժամանակ Սասուն Միքայելյանը դիմեց ժողովրդին հետևյալ խոսքերով․

«Դուք արդեն երկար տարիների պայքարի ճանապարհով եք անցել, բայց երբեք չեք հուսահատվել։ Կոչ եմ անում գալ Երևան մայիսի 1-ին և հասնել վերջնական հաղթանակի»։