Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների և Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լևոնի Մկրտչյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 18:00-ին Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:

Նշենք, որ Միսակ Մկրտչյանը ծնվել է՝ 1938թ․ Լենինական քաղաքում: Աշխատել է Լենինականի թիվ 7 դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, եղել է ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության փորձագետ:

Պարգևատրվել է Պատվո նշան, Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումով: