Այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում ժամը 12։00 Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխաններ տվեց արտերկրյա և տեղական լրագրողների բոլոր հարցերին։

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից նախատեսված էր Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում ժամը 12։00։ Սակայն առավոտյանը հանդիպումից առաջ հայտնի դարձավ, որ Կարապետյանը չի գալւ հանդիպմանը։ Այդ մասին հայտնեց նրա խոսնակը։

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ հանդիպմանը չներկայանալու հարցին, մասնավորապես նշեց․

«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, և եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում ընդհանրապես բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ»։

Փաշինյանը խոսեց նաև մայիսի 1-ին նախատեսվող գործընթացների մասին․

«Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանի փողոցներում։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարկից փողոցները և հրապարակները»։

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիների մեծ խումբ մեքենաներով ուղևորվում է Գյումրի՝ երեկոյան նախատեսված հանրահավաքի համար։