Չինաստանի հայտնի և հաջողակ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան դարձել է Հոնկոնգի ֆոնդային բորսայի (HKEX) նախագահը: Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է South China Morning Post թերթը։ Նշենք, որ այս առևտրական հարթակի գոյության 127 տարվա ընթացքում առաջին անգամ դրա ղեկին կին է կանգնել։ 68-ամյա Լորա Չայի նշանակումը հաստատվել է բաժնետերերի ժողովի տարեկան գումարման արդյունքներով: Այս պաշտոնում նա փոխարինել է Չժոու Սունգանին, ով պաշտոնավարում էր վերջին վեց տարում:

2006թ․-ից մինչև 2012թ․ Լորա Չան եղել է Հոնկոնգի ֆոնդային սակարանի տնօրենների խորհրդի կազմում: Մինչև վերջերս նա գլխավորում էր Ֆինանսական ծառայությունների զարգացման խորհուրդը՝ Հոնկոնգի կառավարությանը կից խորհրդատվական մարմինը: