Այսօր ժամը 12։00-ին Ազգային Ժաղավում կկատարվի վարչապետի ընտրությունը։

Առավոտյան ժամը 11։00-ից՝ համաձայն Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան կոչի, հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր բազմություն է հավաքվել։

Երեկ հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին այսօր փողոցներ չփակել, այլ հավաքվել հանրապետության հրապարակում և այդտեղից հետևել ընտրության գործընթացին։ Այս կոչը պայմանավորված էր այն փաստով, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ են անցկացրել և որոշել տապալել այսօրվա ընտրությունը։