Արխիվ - 01 Մայիս 2018

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաները

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաները

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից ժամը 08։15-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: «Հանրապետական…

Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել

Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները։ Չգիտեմ էլ, թե…

Պայքարը շարունակվում է․ Արթուր Բաղդասարյան

Պայքարը շարունակվում է․ Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով չկորցնել վճռականությունը և շարունակել պայքարը։ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես գրել է․ «Պայքարը շարունակվում է, չկորցնե՜ք վճռականությունը»։

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ

Ավարտվեց Ազգային Ժողովում ընթացող վարչապետի ընտրությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ: Իշխող Հանրապետական խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր կողմ…

Ելույթից րոպեներ անց ՀՅԴ-ն որոշեց Աղվան Վարդանյանին զրկել մանդատից

Ելույթից րոպեներ անց ՀՅԴ-ն որոշեց Աղվան Վարդանյանին զրկել մանդատից

Ազգային ժողովի այսօրվա նիստի անակնկալը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի ելույթն էր, որով նա հակադրվեց կուսակցության որոշմանը՝ հայտարարելով, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, չի մասնակցելու քվեարկությանը և պատրաստ է վաղաժամ վայր դնել մանդատը։ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ ունեցավ…

Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ․ Ժառանգություն կուսակցություն

Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ․ Ժառանգություն կուսակցություն

Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել։ «Պայքարը շարունակվում է․ Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Այսօր հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի…

ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ «Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե…

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը։ Իր քվեարկության վերաբերյալ պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ մասնակցում է 7 հայ ըմբիշ

Շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ մասնակցում է 7 հայ ըմբիշ

Հունահռոմեական ոճի 7 ըմբիշներ շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի ևս 4 մարզիկ. - Օլիմպիական խաղերի, աշխարհի…

Apple-ը կվերացնի սահմանափակումները

Apple-ը կվերացնի սահմանափակումները

Apple-ն օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման նորացումները ներբեռնել առանց Wi-Fi-ի օգտագործման: iPhone-ների տերերը բազմիցս գանգատվել են այն սահմանափակման համար, որը թույլ չի տալիս նորացնել ծրագրերը և ծրագրային ապահովումն՝ օգտագործելով շարժական ինտերնետը: Այսպես, օրինակ, վերջերս թողարկված iOS 11.3.1…

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում…

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր ժամը 12։00-ին Ազգային Ժաղավում կկատարվի վարչապետի ընտրությունը։ Առավոտյան ժամը 11։00-ից՝ համաձայն Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան կոչի, հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր բազմություն է հավաքվել։ Երեկ հրապարակում ընթացող հանրահավաքի…