Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Պայքարը շարունակվում է․

Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Այսօր հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն:

«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:

Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ - պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ, - Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա, -ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ»: