Հունահռոմեական ոճի 7 ըմբիշներ շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի ևս 4 մարզիկ.

- Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից` մրցելով Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ:

- 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Ցիոբանույի,

- 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը` սերբ Մատե Նեմեշի հետ: 82 կգ քաշային աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ: