Սոչիում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ։ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանը որպես տարածաշրջանում մեր մերձավորագույն գործընկեր և դաշնակից», - հայտարարեց, մասնավորապես, Ռուսաստանի նախագահը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար․

«Բայց ինչը քննարկման ենթակա չէ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են»։

Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս․

«Ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները», - հավելեց Հայաստանի վարչապետը:

«Մեծ ցանկություն ունենք՝ նոր իմպուլս հաղորդելու մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: