ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Անցած շաբաթվա վերջին էլ նախագահի հրամանագրերով՝

- Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ,

- Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ,

- Լևոն Երանոսյանն ու Վարդան Եղիազարյանն ազատվել են Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: