Արխիվ - 23 Մայիս 2018

«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի». Փաշինյան (տեսանյութ)

«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի». Փաշինյան (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այդ գործընթացը կշարունակվի: Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների…

Կանադայում մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կանադայում մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Միջոցառումների ընթացքում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության…

«12-ամյա կրթությունը հնարավոր է առաջիկայում չեղարկվի»․ Կրթության նախարար

«12-ամյա կրթությունը հնարավոր է առաջիկայում չեղարկվի»․ Կրթության նախարար

Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել է որ գործընթացն այս ուսումնական…

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ․-ի մարտի 1-ի N 279-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը՝…

Վախթանգ Միրումյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

Վախթանգ Միրումյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից

Վախթանգ Միրումյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ․-ի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին…

«Թումո» կրթական կենտրոն կբացվի Ալբանիայում

«Թումո» կրթական կենտրոն կբացվի Ալբանիայում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կրթական անվճար կենտրոն կբացվի Ալբանիայում՝ դառնալով մշակույթի, արվեստի և տեխնոլոգիաների կենտրոն։ Կենտրոնի շենքն ունենալու է պիրամիդայի տեսք, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ․-ի հունիս ամսին։ Նշենք, որ նախագծի համաձայն շինության ներսում…

Լիտվացի կինոգործիչները Նարեկացուն նվիրված երկու ֆիլմ կնկարահանեն

Լիտվացի կինոգործիչները Նարեկացուն նվիրված երկու ֆիլմ կնկարահանեն

Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստանում են լիտվացի կինոգործիչներ՝ ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր Ստոնիս Պաուլիուսը: Նրանց ընդունել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա ինձ տվեց…

Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Բարբարա Անդերվուդը

Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Բարբարա Անդերվուդը

Բարբարա Անդերվուդը դարձել է առաջին կինը Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դատախազության կայքը: Անդերվուդը պաշտոնապես հաստատվել է այս պաշտոնում նահանգի օրենսդիր ժողովի կողմից: Նշենք, որ նա Նյու Յորքի դատախազությունում աշխատել է ավելի քան 10 տարի: Իր շնորհակալական ելույթում…

Վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ

Վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ

Վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ։ Որն իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց…

Ավանում ուսանողները փողոց էին փակել

Ավանում ուսանողները փողոց էին փակել

Այսօր կեսօրին մի խումբ ուսանողներ Ավան վարչական շրջանում փակել էին Բաբաջանյան փողոցի երթևեկությունը: Քոլեջի ուսանողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնել է, որ ուսանողներն ու դասախոսները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին: Մայիսի 22-ին Հայաստանի պետական…

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018թ․-ի մայիսի 23-ի նիստում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել ընկերությանը՝…

Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են ՀՀ-ում ծրագրեր իրագործել

Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են ՀՀ-ում ծրագրեր իրագործել

Սփյուռքահայ բժիշկները հետաքրքրված են Հայաստանում համակարգային փոփոխություններով և պատրաստակամ են հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով: Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանը:…

Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ պայմանագրերից

Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ պայմանագրերից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գործի է դրվում 2018թ․-ի մայիսի 2-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը «Անկախ պետությունների շրջանակներում կնքված պայմանագրերի գործողությունը Ուկրաինայի համար կասեցնելու մասին»։ Այս…

«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի մեկնարկը տրված է Կոմպիենում

«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի մեկնարկը տրված է Կոմպիենում

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։ Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ…

Ավանում ապրիլի 22-ին քաղաքացիների մեքենաների վրա հարձակված անձանցից մեկը թաղապետարանի աշխատակից է. ՔԿ

Ավանում ապրիլի 22-ին քաղաքացիների մեքենաների վրա հարձակված անձանցից մեկը թաղապետարանի աշխատակից է. ՔԿ

Ավանում՝ ապրիլի 22-ին քաղաքացիների մեքենաների վրա հարձակված անձանցից մեկը, ում ինքնությունը պարզվել է, Ավանի թաղապետարանի աշխատակից է, «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նա անուն-ազգանուն չհրապարակեց։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին մի քանի տասնյակ…

Կրթության և գիտության նախարարը մեկնել է Փարիզ

Կրթության և գիտության նախարարը մեկնել է Փարիզ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության նախարարության հրավերով մեկնել է Փարիզ` մասնակցելու մայիսի 23-25-ը կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10-րդ Նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի…

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է՝ ծառայությունում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի…

Էմերին դարձավ Արսենալի գլխավոր մարզիչ

Էմերին դարձավ Արսենալի գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզչին` Ունայ Էմերիին: Կայքում տեղ գտած նյութում լոնդոնցիները բարի գալուստ են մաղթել իրենց նոր մարզչին: Ունայը երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և կստանա տարեկան 5 մլն եվրո: «Ես շատ ուրախ…

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում (տեսանյութ)

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում (տեսանյութ)

Էստոնիայում՝ Տարտուի համալսարանի թանգարանում, տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը Էստոնիայի Հայկական Ազգային Միության և Տարտու քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և…

Ս. Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

Ս. Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը: Իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար նախարար Սուրեն Պապիկյանի…

Հայաստանի ողջ տարաքում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի ողջ տարաքում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 23-27-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում…

Մայիսի 28-ին տեղի կունենան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ

Մայիսի 28-ին տեղի կունենան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ

Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ: Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը: Լոգոտիպը հանրությունը կարող է արտատպելու…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Մեկ այլ հրամանագրով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել է նաև Վարդան Եղիազարյանը: Նշենք,…

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրինագծեր

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրինագծեր

Ազգային Ժողովում տեղի ունեցած այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը՝ 89 կողմ ձայնով։ 92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական…

Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու

Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու

Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ լույս է տեսել «Ազգային երգարան.365 երգ» ժողովածուն: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ երգարանը ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝…

Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը

Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը

85 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Գրականագետի մահվան լուրը հաստատել է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը: Նշենք, որ վերջին տարիներին Ռոթն ապրում էր Նյու Յորքի և Կոննեկտիկուտի նահանգներում: Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն…

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում յուրաքանչյուր կոռուպցիայի դրսևորման մասին տեղեկացնել azdarar@moh.am էլեկտրոնային հասցեով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում յուրաքանչյուր կոռուպցիայի դրսևորման մասին տեղեկացնել [email protected] էլեկտրոնային հասցեով

Առողջապահության նորանշական նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում անձամբ իրեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, տեղեկացնել յուրաքանչյուր կոռուպցիայի դրսևորման մասին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, ովքեր առողջապահության ոլորտում առնչվել են…

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա և երկու ծովային թիրախներ

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա և երկու ծովային թիրախներ

Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները մայիսի լույս 23-ի գիշերը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի և երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման և Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման: Այս մասին…

Ոստիկանությունը փոփոխություն է կատարում երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ

Ոստիկանությունը փոփոխություն է կատարում երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ

2018թ․-ի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ…

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնական՝ Անդրանիկ Իսոյանը

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնական՝ Անդրանիկ Իսոյանը

Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նաև հավելում. «Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում…

Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների՝ Տիգրանյան փողոցի՝ իր նրբանցքներով, Վարշավյան, Վ.Վահյան փողոցների, Պ.Սևակի փող․…

«Դեղերի դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվում է». Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Դեղերի դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվում է». Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով փաստացի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի դեղատոմսերով դուրս գրումը։ Այդ մասին ուղիղ եթերում նշել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Փոխանցում…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Անցած շաբաթվա վերջին էլ նախագահի հրամանագրերով՝ - Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ, - Արման Սարգսյանը՝…

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես…

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ հաղորդմամբ՝ նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների…

Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին

Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին

Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Նշենք, որ Սիմոնյանը նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության…

Երևանում և մի քանի մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

Երևանում և մի քանի մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Սարկավագի փ. 147, 149, 149/1, 151 շենքերը և հարակից ոչ…