ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի. Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», - ասվում է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Աղասի Կիրակոսյանը մինչ օրս զբաղեցրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի պաշտոնը: